Փաշինյանի Չախոյա՛ն, քո հրապարակած «կանսերվի կոկոշները» հենց ձերն են՝ Տավուշ, 2022 թվական

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և նկար-կոլաժ հրապարակել, որտեղ մի հատվածում իբր նախկինների պահածոյի բանկաներով զինված դիրքերն են, մյուս հատվածում` Փաշինյանի հրապարակած ռոբոտ-շունը, որը երևի թե հզոր բանակ ունեցող չինական աղբյուրներից են գտել։

Չախոյանը Ֆեյսբուքում գրել է. «Սպառազինությունից զառանցող կիսամաշ նախագահների աչքը մտցրեք սա։

 ‼️ Իբրև երկրի համար մտահոգվող կիսամաշները բնականաբար կմերժեն նաև վարչապետի այս առաջարկը՝ ծանոթանալ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումներին, կատարված ինժեներական աշխատանքներին, զինվորների աշխատավարձերին։

 ‼️ Իրենց պատկերացրած սպառազինությունը մետաղի ջարդոնն է, տեխնիկան՝ կանսերվի կոկոշը, իսկ զինվորը՝ պետք է ցրտահարված ու սոված լինի»։

Կարդացեք նաև

Բայց ամեն ինչ այդքան զավեշտալի չէր լինի, եթե պահածոյի բանկաների լուսանկարը չլիներ հենց 168.am-ի լրագրողի ֆիսքածը՝ 2022 թվականին ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսներից մեկի ենթակայությամբ գտնվող դիրքում, ավելի կոնկրետ` հյուսիսարևելյան հատվածում (Տավուշ) տեղակայված մարտական հենակետում։

Այս այցի մասին անգամ հրապարակում ունենք՝ ««Կանսերվայի կոկոշների» ձայնը՝ որպես ազդանշանային համակարգ. պարտության և հաղթանակի դասերի մասին»՝ վերնագրով:

Մենք նույնիսկ փորձել էինք դրանց արդյունավետությունը և անհրաժեշտությունը հասկանալ։

«Դրանք որպես ազդանշանային համակարգ կամ ձայնային ազդանշան՝ օգտագործվում են, և եթե հանկարծ ուշադրությունդ այլ կողմի վրա լինի, ցանկացած շարժի դեպքում, եթե կպնեն դրանց, այդ ձայնային ազդանշանը կլսես: Քեզ օգնում է, որ ուշադրությունդ դեպի այդ կողմ դարձնես»,- մեզ հետ զրույցում այդ ժամանակ պատասխանել էր դիրքի ավագը՝ վստահեցնելով, որ դրանք համատեղվում են ժամանակակից միջոցների հետ, այսինքն, դրանք իրար փոխլրացնում են: Սպաներից մեկը, որը չէր ցանկացել ներկայանալ, խոսելով կանսերվայի բանկաներից, լրացրել էր՝ եթե գնդացիր ես կիրառում, չի նշանակում, որ պիտի ձեռքիդ դանակը գցես, այն կարող է պետք գալ դեռ:

Այնպես որ, Փաշինյանի Չախոյա՛ն, կանսերվի այդ կոկոշը հենց ձեր ժամանակների է, աչքներդ մտցրեք, տարրական մեդիա-գրագիտություն ունեցեք, մի գողացեք (այդ թվում՝ լուսանկար), ու զառանցելուց առաջ թեթև Google արեք, դա ձեզ չի խանգարի, ստի ու կեղծիքի արքաներ:

Ի դեպ, ելակով կերակրած ձեր պաշտպանության արդյունքները «Եռաբլուր»-ում են…

Տեսանյութեր

Լրահոս