Բախվել են Mercedes-ն ու Rover-ը. կա երկու զոհ, մեկ վիրավոր
Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդավան գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes մակնիշի 24 LO 705 համարանիշի և Rover մակնիշի՝ 33 DU 562 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու ուղևորներ՝ քաղաքացիների օգնությամբ, տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց, իսկ «Rover»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար մեկ ժամից ավելի աշխատանքներ են կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարները: Վիրավորին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց:
Վթարի հետևանքով երկու հոգի մահացել են՝ մեկը դեպքի վայրում, մյուսը հիվանդանոցում: Գ. Շամշյանը հայտնում է, որ դեռևս պարզվել է մահացածներից մեկի ինքնությունը, ով Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 28-ամյա Սմբատ Ղալթախչյանն էր: Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդների, մյուս մահացածի և վիրավորի ինքնությունը: