Կրեմլում մեկնաբանել են տեղեկությունները, ըստ որոնց «Լավրովը Պուտինի աչքից ընկել է»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրերը, ըստ որոնց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իբր, «ընկել է պետության ղեկավարի աչքից», հաղորդում է «Ռուսաստանի Առաջին ալիքը»։

«Այս հաղորդագրություններում իրականությանը համապատասխանող ոչինչ չկա»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Լուրեր այն մասին, ըստ որոնց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պուտինի աչքից ընկել է, ի հայտ են եկել Լավրովի հանրության տեսադաշտում չերևալուց հետո։ Բացի դրանից, նա չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել է միջուկային փորձարկումների վերսկսման հնարավորությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս