ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնական արձակում է իրականացրել
ԱՄՆ-ն «Minuteman III» չզինված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել. հայտնում է երկրի տիեզերական ուժերի մամուլի ծառայությունը:
«Չզինված վերադարձող մասը թռել է մոտ 4200 մղոն դեպի ԱՄՆ բանակի տիեզերական և հրթիռային պաշտպանության հրամանատարության Ռոնալդ Ռեյգանի անվան հրթիռային պաշտպանության փորձարկման կայան՝ Մարշալյան կղզիների Հանրապետության Կվաջալեյն ատոլ», – ասվում է Կալիֆոռնիայի ԱՄՆ ռազմաօդային ուժերի Վանդենբերգ ռազմաօդային բազայի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնական արձակումն իրականացվել է միջուկային փորձարկումները վերսկսելու մտադրության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունների ֆոնին:

