Բաժիններ՝

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլում հայ բոլոր գրոսմայստերները իրենց խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են.

«2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Հաղթողները կորոշվեն վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Գաբրիել Սարգսյանը կմրցի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:

Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:

Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:

Երկրորդ խաղափուլի թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս