Կալանավորը սպառնացել է տարածել Գավառի բնակչուհու մերկ լուսանկարները
Լ. Հարությունյանը ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում քրեակատարողական հիմնարկից 2011թ. հոկտեմբերի 5-ից 21-ը Գավառ քաղաքի բնակչուհի Ս. Հովհաննիսյանի հետ հեռախոսազրույցներ է ունեցել: Շփման ընթացքում շորթում կատարելու դիտավորությամբ, վերջինիս ազգականների և ընկերական շրջապատում նրա վերաբերյալ արատավորող կեղծ տեղեկություններ և մերկ լուսանկարներ տարածելու սպառնալիքով 2011թ. հոկտեմբերի 9-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ա. Առաքելյանից պահանջել և հոր միջոցով բանկային փոխանցման եղանակով ստացել է 340.000 ՀՀ դրամ գումար և 15.000 ՀՀ դրամի սննդամթերք: Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ գործի դատաքննությունը շարունակվում է:
shamshyan.com