ԵՄ-ի երկրներում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը հասել է 23.5 տոկոսի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրներում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը մարտին հասել է 23.5 տոկոսի: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Վերջինիս տվյալներով՝ ԵՄ-ի անդամ երկրներում երիտասարդության շրջանում գործազուրկների քանակը կազմում է 5.7 միլիոն մարդ, որից 3.6 միլիոնը բաժին է ընկնում եվրոգոտուն:
Երիտասարդության շրջանում գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Գերմանիայում ու Ավստրիայում (7.6 տոկոս): Քիչ ավելի վատ է իրավիճակը Նիդերլանդներում (10.5 տոկոս): Երիտասարդների շրջանում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հունաստանում՝ 59.1 տոկոս: