Բաժիններ՝

Օգնել են քաղաքացուն

Մայիսի 28-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 5 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսզանգերին:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:Փրկարարները բացել են դուռը և հյուրասենյակի հատակին վատառողջ վիճակում հայտնաբերել են 1930թ. ծնված Գարեգին Օգսուզյանին, ում շտապօգնության բժիշկները հոսպիտալացրել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս