Գողական օրենքներով բանակ եկած զինվորը գցում է բանակի պատիվը, ոնց որ բանտում զոն նայողները, քաղաքում շրջաններ նայողները… (տեսանյութ)
«Ընտանիքից սկսած յուրաքանչյուրը պատասխանատու է բանակի որակի համար: Բանակի որակի վրա ինքնըստիքյան անդրադառնում է նաև ոչ միայն սպայական կազմի այլև զինվորների անձնական` միջանձնային փոխհարաբերությունները»,- այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտմանության նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը:
Հարցին՝ արդյոք սպայական կազմն այսօր կադրային փոփոխությունների կարիք ունի՞՝ հաշվի առնոլվ վերջին շրջանում գրանցված բազմաթիվ միջադեպերը, մանսավորապես Լյուքս Ստեփանյանի սպանությունը, նա պատասխանել է. «Վեց ամիս ես ուսումնասիրել եմ այդ գունդը, այդ գունդը դիրքերի ամրապնդումից սկսած ոչ մի զոհ, ոչ մի վիրավոր չի տվել: Այս միջանձնային միջադեպը գնդին որոշ աստիճանով ետ մղեց: Այսինքն՝ սկսած շտաբի պետից պատասխանատվության կենթարկվեն: Քանի որ նախևառաջ տեղի է ունեցել «կառաուլի» գործնեության խախտում»:
Աստվածատուր Պետրոսյանը գտնում է որ մի կամ երկու անձի սխալի հետևանքով հաճախ պատասխան է տալիս ամբողջ կառույցը:
«Օգտագործելով ինչ-որ գողական օրենքներ՝ բանակ եկած զինվորը գցում է բանակի պատիվը: Ոնց որ բանտում զոն նայողները, քաղաքում շրջաններ նայողները…»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, թե ամբողջ համակարգն ունի իր մեղքի բաժինը. «Ոնց որ որոշ հոգևորականների պարագայում` գիշերն աղոթում են առավոտը հանցագործություն են գործում»: