 
                        «Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում». Փաշինյան
 
                                    «Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում», – արձագանքելով նախօրեին Մայր Աթոռի տարածած հաղորդագրությանը՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Մայր Աթոռը հայտարարել էր՝ «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են» և ընդգծել՝ հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը:
«Հովհաննավանքի մեր աղոթքները Կտրիճ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է պղծություն: Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել և երեխա, որոշ տեղեկություններ երեխաներ ունի և այդպես շարունակ:
Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի և, ըստ էության, կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի, փողի պաշտման, առքի ու վաճառքի: Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում: Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում», – հայտարարել է Փաշինյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        