Բաժիններ՝

Զարուհի Բաբայանը բանակի կողքին է (տեսահոլովակ)

Երգչուհի Զարուհի Բաբայանը Հայկական բանակի տարեդարձի շրջանակներում 2012թ. նոյեմբերից սկսած իրականացնում էր «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծ:

Այն սկիզբ դրվեց նոր տեսահոլովակի պրեմիերայով. Ռոբերտ Աբրահամյանի «Գովք ֆիդայուն» երգի հիման վրա ռեժիսոր Աշոտ Գևորգյանը ներկայացրեց նոր տեսահոլովակ, որը հանդիսատեսի դատին հանձնվեց ամանորի նախաշեմին:

Նախագծի շրջանակներում Զարուհին Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի հետ մենահամերգներով ելույթ ունեցավ շուրջ 13 հայաստանյան և արցախյան  սահմանամերձ  զորամասերում:

Բարեգործական ծրագիրը հնարավոր դարձավ կյանքի կոչել շնորհիվ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի:

«Շնորհավորում եմ հայոց բանակի 21-րդ տարեդարձը և մեր զինվորներին մաղթում ուժ ու եռանդ: Խոստանում եմ, որ մեր հանդիպումները կլինեն շարունակական», նշեց Զարուհի Բաբայանը:

Ի դեպ, մայիսի 29-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Զարուհի Բաբայանը ելույթ կունենա բարեգործական համերգով:

Զարուհի Բաբայանի լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս