Բաժիններ՝

Չեռնոգորիան հրատապ կերպով չեղարկում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար

Չեռնոգորիայի իշխանությունները հոկտեմբերի 27-ին արագացված կարգով կչեղարկեն Թուրքիայի քաղաքացիների համար սահմանված առանց վիզայի ռեժիմը։ Պատճառը Թուրքիայի քաղաքացիների կողմից Պոդգորիցայում տեղացի բնակչին դանակահարելու դեպքն է։ 

«Մենք հրատապ կարգով որոշում կկայացնենք Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը ժամանակավորապես վերացնելու մասին: Տնտեսական ակտիվությունը և երկկողմ լավ հարաբերությունները պահպանելու նպատակով մենք առաջիկայում կսկսենք ինտենսիվ բանակցություններ Թուրքիայի Հանրապետության հետ՝ գտնելու օպտիմալ տարբերակ, որը կլինի փոխշահավետ ու համագործակցության և դաշնակցային ոգուն համահունչ», -գրել է Չեռնոգորիայի վարչապետ  Միլոյկո Սպայիչը X-ի իր էջում։

Հոկտեմբերի 26-ի երեկոյան Չեռնոգորիայի ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի երկու քաղաքացու՝ Պոդգորիցայի բնակչին դանակահարելու դեպքի առնչությամբ: Դեպքից հետո տարածքում հավաքվել է մի քանի հարյուր մարդ, ովքեր հակամիգրանտական կարգախոսներով են հանդես եկել։ 

Ավելի ուշ իրավապահ մարմիններն այլ իրավախախտումների համար ձերբակալել են Թուրքիայի ևս 45 քաղաքացու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս