Բաժիններ՝

Լուվրի թանգարանում կողոպուտի գործով երկու մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Լուվրի թանգարանում իրականացված կողոպուտի մեջ մեղադրվող երկու կասկածյալի: Ինչպես հաղորդում է Reuters-ը, տեղեկությունը հաստատել է Փարիզի դատախազությունը՝ չցանկանալով տրամադրել մանրամասներ։

Le Parisien պարբերականի տվյալներով, որ կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց Փարիզի արվարձաններից մեկում։

Երկու ձերբակալվածները, ում ինքնությունը գաղտնի է պահվում, մոտ 30 տարեկան տղամարդիկ են։ Փարիզի դատախազ Լոր Բեքուոն դժգոհություն է հայտնել ձերբակալման փաստի վերաբերյալ տեղեկությունների տարածման առնչությամբ՝ նշելով, որ դա կարող է խոչընդոտել մոտ 100 մոբիլիզացված քննիչների քննչական ջանքերին՝ թե՛ գողացված զարդերի որոնման, թե՛ բոլոր մեղավորների որոնման գործում:

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որը հանրային ճնշման տակ է կողոպուտի պատճառով, X-ում շնորհավորել է քննիչներին, բայց լրացուցիչ մանրամասներ չի հայտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս