Երևանում՝ Լեփսիուսի փողոցում այրվել են ավտոտնակներ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել նույն օրը Լեփսիուսի փողոցի 25 հասցեում գտնվող ավտոտնակներում առաջացած հրդեհի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ ժամը 23:30-ի սահմանաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են քաղաքացիները՝ ավտոտնակի սեփականատեր, 36-ամյա Պետրոս Մ.-ի հետ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են կրակը:
Հրդեհի հետևանքով այրվել է 2 մետաղական ավտոտնակ, որում, ըստ ավտոտնակի սեփականատեր Պետրոս Մ.-ի, եղել են ավտոմեքենայի պահեստամասեր, կենցաղային իրեր, իսկ հրդեհի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:

