Հանդիպել են Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը
Այսօր` մայիսի 27-ին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի միջև:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը: Հանդիպման մասին տեղեկատվությունը բավական սուղ է, պարզապես նշված է, որ բարեկամական և կառուցողական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի արդիական թեմաները, ինչպես նաև Այսրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման հարցը: