Մենք թույլ չենք տա, որ Արևմտյան ափը անեքսիայի ենթարկվի. Վենս

Միացյալ Նահանգները թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը՝ Anadolu-ի փոխանցմամբ։

«Արևմտյան ափի անեքսիայի վերաբերյալ Քնեսեթի քվեարկությունը հիմար քաղաքական հնարք էր։ Մենք վիրավորվել ենք դրանից։ Մենք թույլ չենք տա, որ Արևմտյան ափը անեքսիայի ենթարկվի», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը։

«Դա տեղի չի ունենա, քանի որ ես իմ խոսքը տվել եմ արաբական երկրներին։ Մենք նրանցից հսկայական աջակցություն ենք ստացել, և Իսրայելը հիմա չի կարող անեքսիայի ենթարկել։ Եթե սա տեղի ունենա, Իսրայելը կկորցնի Միացյալ Նահանգների ողջ աջակցությունը», – ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) հաստատել է խորհրդարանի անդամների կողմից նախնական ընթերցմամբ ներկայացված երկու օրինագծեր՝ Իսրայելի ինքնիշխանությունը Արևմտյան ափի բնակավայրերի վրա տարածելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս