Բաժիններ՝

Կալանավորված անձի փախուստը կանխվել է

Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը փորձել է փախուստի դիմել, սակայն քրեական ծառայողը կանխել է փախուստը: Այս մասին հայտնում են Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

«Հոկտեմբերի 22-ին ժամը 19։10-ի սահմաններում հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։

Քրեակատարողական ծառայողը, սպառելով կալանավորված անձի փախուստը կանխելու բոլոր մյուս միջոցները, մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս` շարունակել է փախուստը։Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը»,- նշված է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս