Բաժիններ՝

260 սիրիահայ արդեն ՀՀ անձնագիր ունի

2013թ.-ի առաջին եռամսյակում 260 սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին օտարերկրյա պետություններում վավերական անձնագրեր են տրվել առանց պետական տուրքի գանձման:

Հիշեցնենք. Սիրիահայերին 65 000 դրամ պարտադիր վճարումից ազատելու մասին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել անցած տարվա նոյեմբերի 22-ին: Մինչ այդ սիրիահայերից նշված գումարը գանձվում էր` լրացուցիչ խնդիրներ առաջացնելով պատերազմական գործողությունների հետեւանքով իրեն ունեցվածքից զրկված սիրիահայերի համար:

Պետտուրքից սիրիահայերին ազատելու հետեւանքով պետական բյուջե չմուտքագրված գումարը կազմել է 16 900 000 դրամ: Այսպիսի հաշվարկ է կատարել ՀՀ ԱԳՆ-ը` միաժամանակ կառավարությանն առաջարկելով այդ գումարի պակասորդը լրացնել պահուստային ֆոնդի հաշվին:

Ի դեպ, նշենք, որ սիրիահայերին անվճար անձնագրեր են տրամադրվել ոչ միայն Հայաստանում, այլեւ Սիրիայի, Լիբանանի, ԱՄԷ-ի տարածքում գործող հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչություններում:

Մեր կառավարության նախնական հաշվարկներով ՀՀ անձնագիր ստացող սիրիահայերի թիվը կանխատեսվում էր 100 000-ի սահմաններում: Սակայն պաշտոնական ցուցանիշն այսօր արդեն 2.5 անգամ գերազանցում է կառավարության սպասումները: Ընդ որում, սրանք միայն այս տարվա առաջին 3 ամիսների տվյալներն են:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս