Բաժիններ՝

«Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումը, որը պետք է կայանար Մայամիում, չեղարկվում է․ Լա Լիգան հայտարարություն է տարածել

Իսպանական Լա Լիգան X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ մրցաշարի 17-րդ տուրի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումը, որը պետք է կայանար Մայամիում, չեղարկվում է։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

«Լա Լիգան խորապես ափսոսում է, որ այդ նախագիծը, որը պատմական և բացառիկ հնարավորություն էր ներկայացնում միջազգային հարթակում իսպանական ֆուտբոլը տարածելու համար, չի կարող իրականանալ։

Մեր սահմաններից դուրս պաշտոնական խաղ անցկացնելը վճռորոշ քայլ կլիներ մեր առաջնության գլոբալ ընդլայնման գործում՝ ամրապնդելով ակումբների միջազգային ներկայությունը, բարձրացնելով խաղացողների ճանաչելիությունը և ուժեղացնելով իսպանական ֆուտբոլի բրենդը ԱՄՆ-ի նման ռազմավարական շուկայում», — ասված է Լա Լիգայի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մայամիում նախատեսված խաղի կազմակերպիչները տեղեկացրել էին, որ իրենք բավարար ժամանակ չունեն միջոցառումը պատշաճ կերպով նախապատրաստելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս