«Ով սիրուն-սիրունը» Հենրիխ Մխիթարյանի և Գայտանայի կատարմամբ (տեսանյութ)
Ուկրաինացի հայտնի երգչուհի Գայտանան մասամբ կատարեց իր խոստումը. նա խոստացել էր հայերեն երգել «Շախտյորի» օրհներգը, եթե Հայաստանի հավաքականի և «հանքափորների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունում դառնար 25 գոլի հեղինակ:
Հենրիխը վերջին տուրում խփեց իր 25-րդ գոլը՝ հռչակվելով առաջնության լավագույն ռմբարկու, Գայտանան էլ երգեց հայերեն լեզվով, բայց ոչ «Շախտյորի» հիմնը, այլ բոլոր հայերի կողմից սիրված «Ով սիրուն-սիրուն» երգը:
Գայտանային ձայնակցեց մեր Մխիթարյանը, ով բոլորին զարմացրեց իր գերազանց կատարումով: Մանրամասները՝ տեսանյութում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը