Երբ նոր կանոնակարգն ընդունվի, ԵՄ-ն օրենքով կամրագրի ՌԴ-ից գազի գնման լիակատար արգելքը

ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել օրենքի նախագծի շուրջ, որը հնարավորություն կտա դաշինքի 27 երկրներին սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի հետ էներգետիկ առևտրի նկատմամբ. ըստ BBC-ի՝ հայտարարել է Եվրոպական Միության Խորհուրդը։ Ներկայում այդ սահմանափակումները կիրառվում են պատժամիջոցների փաթեթների միջոցով, այլ ոչ թե օրենքների, սակայն դրանք երկարաձգվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ և պետք է հաստատվեն միաձայն։

Նոր միջոցառումը պահանջում է որակյալ մեծամասնության հաստատում, որը հնարվորություն կտա չեղարկել Հունգարիայի և Սլովակիայի վետոն։

Երբ նոր կանոնակարգն ընդունվի Եվրախորհրդարանում, ԵՄ-ն օրենքով կամրագրի Ռուսաստանից ինչպես խողովակաշարային, այնպես էլ հեղուկացված բնական գազի գնման լիակատար արգելք, որն ուժի մեջ կմտնի 2028 թվականի հունվարի 1-ից։

Տեսանյութեր

Լրահոս