
ԵՄ-ն համաձայնել է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ներմուծումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը

Եվրամիության էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել մինչև 2028 թվականի հունվարը ռուսական նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու վերաբերյալ։ Համապատասխան որոշման մասին հոկտեմբերի 20-ին հայտարարություն է տարածել Եվրոպական միության խորհուրդը։
Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ ռուսական գազի ներմուծումը կարգելվի 2026 թվականի հունվարի 1-ից՝ պահպանելով գործող պայմանագրերի համար անցումային շրջանը։
Մասնավորապես, մինչև 2025 թվականի հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ պայմանագրերը կարող են շարունակվել մինչև 2026 թվականի հունիսի 17-ը, մինչդեռ երկարաժամկետ պայմանագրերը կարող են գործել մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։
Որպեսզի Եվրոպական միության խորհրդի որոշումն ուժի մեջ մտնի, հարկավոր է, որ այն հաստատվի Եվրախորհրդարանի կողմից։