Բաժիններ՝

ԱՄՆ-ում տոնական ցույցի ժամանակ արկի բեկորներն ընկել են Վենսի ավտոշարասյան վրա

ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի 250-ամյակին նվիրված տոնակատարության պատվին Կալիֆոռնիայի նահանգում անցկացված ցույցի ընթացքում ցուցադրական հրաձգության ժամանակ հրետանային արկը վաղաժամ պայթել է․դրա բեկորներն ընկել են երկրի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անվտանգության ավտոշարասյան վրա: 

Այդ մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ճանապարհային պարեկային ծառայությանը։

«Շաբաթ օրը Քեմփ Փենդլթոնում ծովային հետևակի 250-ամյակին նվիրված ցույցի ընթացքում անցկացված հրաձգության ժամանակ 155-միլիմետր տրամաչափով արկը վաղաժամ պայթել է, և արկի բեկորներն ընկել են Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային ծառայության ավտոմեքենայի և մոտոցիկլետի վրա, որոնք փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անվտանգության ավտոշարասյան մաս էին», – ասվում է հայտարարության մեջ։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մեքենայի վրա ոչ մեծ փոս է մնացել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս