30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա հետիոտնին
Այսօր՝ մայիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Ալեյանը Երևան-Սևան ավտոմայրուղու 13 կմ հատվածում ВАЗ 2115 մակնիշի 08 ՏՕ 070 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 83-ամյա Ռոբերտ Հակոբյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին էլ տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Արսեն Մուրադյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Ա. Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։