Գերիների ու պատանդառված անձանց ազատ արձակման ուղղությամբ աշխատանք ենք իրականացնում՝ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ․ Միրզոյան

«Մնում են հարցեր, որոնք դեռ լուծման, հավելյալ ջանքերի կարիք են զգում, այդ հարցերը լուծված չեն այս պահի դրությամբ, դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների հարցն է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ամենօրյա աշխատանք է իրականացվում այս ուղղությամբ՝ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից, բայց իրենք իրականացնում են այդ աշխատանքը:

«Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք լավ նորություններ կունենանք։

Համենայն դեպս, մենք չենք դադարում մեր ջանքերը, բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը»,- ասաց Միրզոյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս առումով «լավ նորություն կունենան»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս