
ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Վենեսուելային Tomahawk հրթիռներով. Financial Times

Միացյալ Նահանգները թմրավաճառների դեմ պայքարի շրջանակներում կարող է հարված հասցնել Վենեսուելային հեռահար Tomahawk հրթիռներով։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը:
«Վաշինգտոնին, հավանաբար, Tomahawk հրթիռները նույնպես անհրաժեշտ կլինեն Վենեսուելայի տարածքին հարված հասցնելու համար»,- նշվում է հրատարակության մեջ։
Նախկինում ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադան հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ճանաչի Կարիբյան ավազանում ԱՄՆ գործողությունների կողմից խաղաղության և անվտանգության համար սպառնալիքը։
Դիվանագետը շեշտել է, որ Վենեսուելան խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել իրավիճակին և բանաձևի միջոցով հաստատել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։