Գաբալայի ՌՏԿ-ից ռուսական տեխնիկայի ու սարքավորման դուրս բերումը կավարտվի մի քանի շաբաթ անց. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից ռուսական տեխնիկայի ու սարքավորման դուրս բերումը կավարտվի մի քանի շաբաթ անց.
«Զինծառայողներն արդեն իսկ դուրս են բերված: Ներկայումս ընթանում է Ռուսաստանին պատկանող տեխնիկայի ու սարքավորման դուրս բերումը` գործող համաձայնագրի հիման վրա: Ես կարծում եմ, որ այդ գործընթացը կտևի մի քանի շաբաթ, քանի որ տեխնիկայի հիմնական մասն արդեն իսկ դուրս բերված է»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից հրաժարվեց նախորդ տարեվերջին, քանի որ Ադրբեջանը ցանկացավ 43 անգամ ավելացնել կայանի տարեկան վարձավճարը` 7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի:
Ավելի վաղ Ադրբեջանը սպառնացել էր Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ից հրաժարվելու դեպքում կայանը հանձնել Թուրքիային կամ ԱՄՆ-ին, սակայն ի կատար չածեց այն: