Նեթանյահուն չի կարողանա մասնակցել «խաղաղության գագաթնաժողովին»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել «խաղաղության գագաթնաժողովին»՝ հոկտեմբերի 13-ին սկսվող Սիմխատ Թորայի տոնի պատճառով։ Այս մասին, ինչպես գրում է Lenta.ru-ն, հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին հրավերի համար, բայց նշել է, որ չի կարողանա մասնակցել մոտեցող տոնի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։

Գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 13-ին, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում։ Մասնակցելու հրավեր ստացել են 20 երկրների ղեկավարներ։

Տեսանյութեր

Լրահոս