Բաժիններ՝

Ֆրանսիան կմասնակցի Գազայում խաղաղության Թրամփի պլանի բոլոր փուլերին. Մակրոն

Ֆրանսիան մտադիր է մասնակցել ԱՄՆ-ի կողմից առաջարկված՝ Գազայի հատվածի շուրջ խաղաղության պլանի բոլոր փուլերին և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պատանդների ազատ արձակումը համարում է կարևոր քայլ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա նշել է, որ կիսում է ընտանիքների և Իսրայելի ժողովրդի ուրախությունը գերիների ազատ արձակման կապակցությամբ։

«Նրանց ազատ արձակմամբ խաղաղությունը հնարավոր կլինի  Իսրայելի, Գազայի և ամբողջ տարածաշրջանի համար: Ֆրանսիան կմասնակցի նախագահ Թրամփի պլանի բոլոր փուլերին, արաբ գործընկերների հետ միասին», – գրել է Մակրոնը X-ի իր էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս