Բաժիններ՝

Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու խնդիրը տեղափոխվել է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարթություն. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում քննարկվում է Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի որոշումը տապալելու հարցը: Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն նախապես խոստացավ ընտրություններից հետո ստեղծել հանձնաժողով, սակայն հաջորդ փուլում հետ կանգնեց իր որոշումից:

Մինչ որոշ ՀՀԿ-ականներ այս կամ այն բացատրությունն են տալիս, թե ինչու իրենք դեմ քվեարկեցին Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելուն ուղղված քայլին, «Ժամանակի» աղբյուրների տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ում ուղղակի կատարել են վերևից իջեցված հրահանգը:

Մասնավորապես, չշտված տեղեկություններով, հանձնաժողով ստեղծելու որոշումը ՀՀԿ-ականների կողմ քվեարկությունից հետո խնդիրը տեղափոխվել է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարթություն: Ուստի այնքան էլ պատահական չէր, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ էր եկել հատուկ Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ քվեարկելու:

Սա նշանակում էր, որ նետված ձեռնոցն ընդունում են նրանք, ում այն նետված էր: Չի բացառվում, որ մասնակցությունը նաև ինքնամաքրման փորձ էր: Եվ ահա, ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, տեսնելով, որ ուժեղացրել է դիրքերը, հրաժարվեց Մարտի 1-ը բացահայտելու ՀՀԿ-ական խոստումից նաև Ռոբերտ Քոչարյանի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները չփչացնելու ու «պատերազմի» նոր դաշտ չստեղծելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս