«Հերթական ապօրինությունն է կատարվում». մամուլ
«Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը նախաքննական մարմինը դատարան է ներկայացնելու մայիսի 29-ին»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Վերջինիս պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախաքննական մարմինը ոչ մի հիմք չի ներկայացրել: «Հերթական ապօրինությունն է կատարվում, հերթական միջնորդությունն է ներկայացվել ու դատարնն էլ հերթական անգամ այն բավարարելու է»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը: Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր ապրիլի 5-ին»: