Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյան. Երևի նախանձում են, որ իրենց հետ ընկերություն չեմ անում. մամուլ

«Արդեն երկու օր է՝ համացանցը ողողված է տեղեկությամբ, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ինտերնետային կայք բացել՝ իր վասին վատ բան գրողներին «տոպկելու համար»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Այս տեղեկությունը սպասվածից ավելի լուրջ հնչերանգներ ստացավ, ինչի առիթով «Ժողովուրդը» զրուցեց պատգամավորի հետ: Հարցին, թե այդ ինչ լրատվամիջոց է ուզում բացել, ինչ գաղափարներ պիտի քարոզի, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Որևէ մեկը լսե՞լ է, որ ես տենց բան եմ ասել: Սուտ բաներ են խոսում, տենց բան չկա, քո՛ւր ջան: Բոլոր լրագրողներն էլ իմ ընկերներն ու հարազատներն են, ես խնդիր չունեմ ոչ մեկի հետ»:

«Ժողովուրդի» ճշգրտող հարցին, թե ինչու են հենց իր մասին լուրերը միշտ «սուտ» դուրս գալիս, պատգամավորը պատասխանեց. «Երևի նախանձում են, որ իրենց հետ ընկերություն չեմ անում»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս