ՀՕՊ–ը 3 ժամում 8 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները երեք ժամվա ընթացքում 8 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի, Բելգորոդի և Կուրսկի մարզերում. հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հոկտեմբերի 8–ին` ժամը 14: 00–ից 17: 00–ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 8 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 5-ը` Բրյանսկի մարզի, 2-ը՝ Բելգորոդի մարզի, 1-ը՝ Կուրսկի մարզի տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Տեսանյութեր

Լրահոս