Բաժիններ՝

Թրամփը լավատեսություն է հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության հարցում

Մինչ Շարմ էլ Շեյխում շարունակվում են անուղղակի բանակցություններն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում հնարավոր է հասնել խաղաղության։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։ 

«Կարծում եմ՝ կա հավանականություն, որ մենք կարող ենք խաղաղության հասնել Մերձավոր Արևելքում նույնիսկ Գազայի սահմաններից դուրս», – ասել է Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։ 

Նա նաև նշել է, որ համաձայնագրի կնքումը շատ մոտ է։Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը «զգուշավոր լավատեսություն» ունի Թրամփի միջնորդությամբ մեկնարկած հրադադարի համաձայնագրի առումով։

Նեթանյահուն ընդունել է Թրամփի ծրագիրը, որը նախատեսում է պատանդների անհապաղ ազատ արձակում:

Ծրագիրը նաև նախատեսում է Գազայի անցում միջազգային կառավարման ներքո  և ՀԱՄԱՍ-ի զինաթափում՝ պայմաններ, որոնք զինյալները դեռևս չեն ընդունել։

Իսրայելի վարչապետի գրասենյակի աղբյուրները The Jerusalem Post-ին հայտնել են, որ այս պահին քննարկումները կենտրոնացած են ավելի քիչ վիճելի հարցերի վրա, որտեղ կա լայն համաձայնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս