Բաժիններ՝

Նախագահն աստված չէ և ոչ էլ ստրկատեր. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ նախագահն անձեռնմխելի չէ, և եթե դատախազությունը հարցեր ունենա նրան տալու համար, իսկ այդպիսի կասկածներ կան, մեծ հավանականություն կա, որ նա կհարցաքննվի:

Այս մասին այսօր դիվանագիտական կորպուսի ու միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հետաքննություն է իրականացվում Գերմանիայի նախագահի նկատմամբ, ով արդեն իսկ հրաժարական է տվել. «Ընդամենը խոսքը գնում է 718 եվրոյի մասին: Դրա հետ մեկտեղ նա դա վերցրել է ոչ թե որպես կաշառք, այլ նրա փոխարեն այդ գումարն ինչ-որ մեկը վճարել է հյուրանոցում:

Այնպես որ չպետք է հարցեր առաջանան նախագահին հարցաքննելու հնարավորության մասին: Իհարկե պետք է հարցաքննվի նաև նախագահը, եթե կան հարցեր ու կասկածներ: Դա նորմալ գործընթաց է: Նախագահն աստված չէ և ոչ էլ ստրկատեր:

Նա ժողովրդավարական երկրի նախագահ է և օրենքի առջև պատասխանատու է, ինչպես և յուրաքանչյուր այլ քաղաքացի: Հետևաբար, եթե դատախազությունը հարցեր ունենա, իսկ այդպիսի կասկածներ արդեն իսկ կան, ապա մեծ հավանականություն կա որ հարցեր կուղղվեն նաև Սաակաշվիլիին: Դա նորմալ է: Եվրոպան դա կընդունի նորմալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս