Պատասխան են տալու Վալոդյայի սպանության համար՝ մինչև վերջ գնալու ենք. Մանե Թանդիլյան

Սպանություն կատարողին բացահայտելը չի նշանակում ոճրագործությունը բացահայտել. Փարաքարի համայնքապետի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

«Մենք մինչև վերջ գնալու ենք, յուրաքանչյուր ոք պատասախան է տալու այս ոճրագործության համար՝ իրենց տեղյակ լինելով, իրենց լռելով, իրենց ոչինչ չանելով ու աջակցելով, իրենց երշախիքներ տրամադրելով։

Այսօր կլինի, թե վաղը՝ ժամանակը կապ չունի, որովհետև ընդհատել այնպիսի մարդու կյանքը, ինչպիսին Վալոդյա Գրիգորյանն էր․․․ Որևէ դեքպում չեն մարսելու»,-ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ «Վալոդյայի գործը չի ավարտվել»։

«Նրա հեղինակությունն այնպիսին է, որ Փարաքար համայնքը ծաղկելու է նաև նրա անվան ներքո»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031