Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը դատական նիստից հետո ֆեյսբուքում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Արսեն Ղուկասյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով։

Հիշեցնենք` կալանք տվող դատավորը Մասիս Մելքոնյանն է։

Ավելի վաղ պաշտպանը մանրամասնել էր`Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:

Օրեր առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

 

Տեսանյութեր

Լրահոս