Եկեղեցու դեմ արշավը սկսվեց 2025 թվականի մայիսից՝ Փաշազադեի հայտարարությունից հետո, ՔՊ-ականները խուսափում են ինձ հետ հանդիպումից․ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում էր

«ԱԺ աշխատակիցը տեղեկացրել է, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նպատակահարմար չի գտել ընդունել իրեն․ ԱԺ-ի մոտ 168․am-ը տեղեկացավ հանրային ու քաղաքական գործիչ, դեսպան Էդգար Ղազարյանից։

Հանրային ու քաղաքական գործիչն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր․ «Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա իմ հանդիպումը Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ․ քննարկման թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմփիչմենթի) գործընթացն է»։

«Օրինաչափությունը հետևյալն է, եթե ընդունելությանը գալիս է պատգամավոր՝ ՔՊ խմբակցությունից, նրանք խուսափում են ինձ հետ հանդիպումից, ընդունելությունից։ Ի դեպ, իրենք արդեն վախեցած են այս ընդունելության գաղափարից․ եթե սովորաբար ԱԺ-ն ընդունելության մասին տեղեկություն տարածում էր նախորդ ամսվա վերջին՝ հաջորդ ամսվա համար, այս ամսվա ընդունելության մասին հայտարարել են ուրբաթ օրը երեկոյան։ Այսինքն՝ երկուշաբթի առավոտյան ընդունելություն է, ուրբաթ երեկո դրել են՝ մտածելով, թե ես կարող է անուշադիր գտնվեմ, չզանգեմ, չգրանցվեմ։ Էլ չգիտեն՝ ում հետ գործ ունեն»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով ՔՊ հերթական պատգամավորի հերթական դրսևորմանը՝ նշեց Էդգար Ղազարյանը։

Ի դեպ, վերջինը արձանագրեց նաև, որ խտրականության հիմքով իր մեկնարկած իրավական գործընթացն էլ բախվում է իրավական արդյունաբերության՝ դատախազություն-քննչական-դատարան շղթայում։

Կարդացեք նաև

«Զբաղմունք ենք գտել մեզ համար՝ մինչև սրանց դատի եմ տալու։ Ընդ որում, իրենք, շուտ թե ուշ՝ դատվելու են։ Ակնհայտ է արդեն, որ նրանց վարքագիծն անհատական չէ»,- նկատեց նա։

Հարցին, եթե նշում եք, որ խմբակային դիրքորոշում ունեն, հետևաբար՝ որքանո՞վ է իրատեսական իմպիչմենտը․ աշխատանքներ արդյո՞ք տարվում են ՔՊ-ի հետ՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Աշխատանքները տարվում են, բայց պատշաճ չի արվում։ Օրինակ, ես վաղն էլ եմ ընդունելության․ վաղն այդ նախաձեռնության հեղինակ 34 պատգամավորներին ժամը 11-ին հրավիրում եմ այստեղ։ Խնդրում եմ՝ գան ընդունարան, տեսնենք՝ ՔՊ-ից ով է ընդունողը, եթե չի ընդունում, գնան-ասեն՝ ինչպե՞ս չես ընդունում, անունն ի՞նչ ես դնում, որ չես ընդունում։
Մինչև հիմա ինձ, ցավոք սրտի, ոչ մի ընդդիմադիր պատգամավոր այդ հարցում քաղաքական, մեթոդական աջակցություն չի ցուցաբերում․ ես ակնկալում եմ այդ աջակցությունը»։

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքական գործիչն անդրադարձավ նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարի 6 ամսով կալանավորելու դատարանի որոշմանը։

«Եկեղեցու դեմ այս արշավը ե՞րբ է սկսվել․ 2025 թվականի մայիսից, երբ մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ ստեղծում են «Երևանի և Էջմիածնի Ղազիաթը», որին հաջորդեց մեր եկեղեցու արձագանքը, ապա նաև՝ Վեհափառի ելույթը Շվեյցարիայում, դրանից հետո՝ մեր եկեղեցականների ու Մայր Աթոռի դեմ գրոհը, ձերբակալությունները և այլն։

Այս մարդիկ նպատակ ունեն մեր ինքնության բոլոր բաղադրիչները վերացնել, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ժողովրդին միավորող, համահայկական կառույց, որը, բացի կրոնական միավորից, նաև ազգային լուրջ բաղադրիչ ունի, ինչպես նաև՝ լուրջ հեղինակություն է վայելում Հայաստանում ու Սփյուռքում և իրականացնում հայապահպան առաքելություն»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս