
Փաշինյանը երեխաներ է հողին հանձնում, չի՛ մեծացնում. Վիտալի Մանգասարյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանը չի բացառում, որ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունն Ալիևի պահանջով գնա Հայաստանի վերջնական ապառազմականացման՝ ավելի վաղ գնված զենքերը հանձնելով այլ երկրի։
Նման մտահոգություն Մանգասարյանը հնչեցրեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ հիշեցնելով՝ չկա ադրբեջանական որևէ պահանջ, որի դեմն առնելու ունակություն ունենա Փաշինյանը։
«Ասում է, թե խաղաղությունը երեխայի նման է, պետք է այն պահել, բայց ինքը երեխա՞ է կարողացել պահել, նա փաստացի հազարավոր տղերքի տարել, հողին է հանձնել։ Նրա հնարավորությունները՝ երեխա պահելու վերաբերյալ, հարցեր են առաջացնում»,- ասաց Վիտալի Մանգասարյանը։
Նրա խոսքով՝ պատահական հո չէ՞, որ Փաշինյանը, որն ավելի վաղ խոսում էր այն մասին, որ ցանկացած երկիր ունի զինվելու իրավունք, հիմա ոչ միայն չի խոսում այդ մասին, այլև հակառակն է անում՝ կրճատում է Հայաստանի պաշտպանական բյուջեին։
Ըստ Մանգասարյանի, եթե այս ամենին ավելացնում ենք նաև այն, որ բանակում ծառայության ժամկետն են կրճատում, այն, որ բանակն այլևս չի համարվում անվտանգության երաշխավոր, ունենում ենք մի իրավիճակ, որ Փաշինյանը կատարում է Ալիևի՝ Հայաստանը ապառազմականացված երկիր դարձնելու պահանջը։
Մանրամասները՝ տեսանյութում։