ՔՊ-ն կամ մեկ քվեարկությամբ ձերբազատվում է պատանդի կարգավիճակից, կա՛մ ամբողջությամբ կիսում է Փաշինյանի պատասխանատվությունը. Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի ազատազրկումը հերթական անջնջելի խարանն է հայ ժողովրդի ճակատին:

Հասկացեք, Նիկոլն անում է այն, ինչ չանել ուղղակի արդեն չի կարող: Ինքը չունի այլընտրանք, քան շատ կոշտ ավտորիտարիզմն ու Հայաստանի Հանրապետության վերջնական կազմաքանդումը: Չունի այլ տարբերակ:

Նա այնպիսի աններելի մեղքի ու պատմական բեռի տակ է մտել, որ իր միակ «փրկությունը» մնացել է մեկ օր ավել իշխանություն ունենալն եւ վերջում պետության լուծարումը: Որ պետության լուծարման հետ միասին վերանա նաև իր պատասխանատվության հարցը:

Հայաստանի ժողովուրդն ու մեր ընդդիմությունը կամ կարողանում է ուժ գտնել՝ կանխելու այդ անխուսափելի մղձավանջը կամ դառնում է այդ ամենի լուռ ու անկարող վկան: Պատմությունն ունի և՛ առաջինի, և՛ երկրորդի օրինակները: Այդ թվում՝ մեր պատմությունը:

ՔՊ խմբակցությունն իր հերթին կամ մեկ քվեարկությամբ ձերբազատվում է իր այսօրվա պատանդի կարգավիճակից և պատմական խարանից կամ ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը»:

Տեսանյութեր

Լրահոս