Անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելուն․ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոպենհագենի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում․ երկկողմ ներգրավվածություն և ակտիվ համագործակցություն Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին։ Բարձր գնահատելով այս պլատֆորմը՝ անհամբերությամբ սպասում ենք հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելուն Հայաստանում՝ 2026 թվականի մայիսին»,– X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031