
«Թուրքական ավիաուղիները» կանոնավոր չվերթներ կսկսի դեպի Երևան. Turkish Airlines

«Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) հայտարարել է, որ ընդլայնում է չվացուցակը։ Ընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել կանոնավոր չվերթներ սկսել դեպի Ռումինիայի Տիմիշոարա քաղաքև Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքական ավիաուղիները»-ի ղեկավարությունը նշել է, որ նոր չվերթները կձևավորվեն՝ հաշվի առնելով շուկայի պայմաններն ու ուղևորների պահանջները:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հաղորդակցությունների խթանման թեման քննարկվել էր Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի երևանյան հանդիպման ընթացքում։ Վերջերս կայացած այդ հանդիպումը Ռուբինյանի և Քըլըչի 6-րդ հանդիպումն էր՝ սկսյալ 2022 թվականից։ Մինչ այդ բոլոր պաշտոնական հանդիպումներն անցկացվել էին 3-րդ երկրում։