Բաժիններ՝

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Գազայի հարցով ԱՄՆ նախագահի առաջարկը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության առաջարկը՝ Գազայում գրեթե երկու տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ 

Այս մասին ֆոն դեր Լայենը նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։   

«Ողջունում եմ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Խրախուսում եմ բոլոր կողմերին այժմ օգտվել այս հնարավորությունից»,- նշել է նա։

Լայենի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ հարցում։

«Թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն՝ Գազայի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելով և բոլոր պատանդներին անհապաղ ազատ արձակելով։

Երկու պետությունների սկզբունքով կարգավորումը մնում է Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության միակ կենսունակ ուղին, որտեղ իսրայելցի և պաղեստինցի ժողովուրդները կապրեն կողք կողքի, խաղաղության և անվտանգության մեջ՝ զերծ բռնությունից և ահաբեկչությունից»,- նշել է նա։

Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել է, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը և կոչ է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ընդունել այն։

Սպիտակ տան կողմից ներկայացված Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը նախատեսում է անկլավում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակում 72 ժամվա ընթացքում:

Ավելին, Գազայի հատվածն անցումային շրջանում կղեկավարվի տեխնոկրատների կոմիտեի կողմից մինչև պաղեստինյան կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը։ Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր և կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Բացի այդ, կստեղծվի հատուկ տնտեսական գոտի։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930