
ԱՄՆ-ում հասկանում են, որ ՌԴ-ն ստում է և Ուկրաինային աջակցելու այլընտրանք չկա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնում լիովին գիտակցում են Ռուսաստանի վարքագծի իրական նպատակը և համոզված են, որ Ուկրաինային աջակցելու այլընտրանք չկա։
Նա այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Եթե ԱՄՆ-ն ռուսներից դրական ազդակներ չի տեսնում, այլ ուղղությամբ է գործում։ Եվ դա ուկրաինական հնարավորություններն են սպառազինության առումով, մենք դրա համար շնորհակալ ենք։ Մենք չենք ընտրել այդ ճանապարհը, մենք ընտրել ենք պաշտպանության ճանապարհը։ Եվ, եթե վաղը ԱՄՆ-ն կարողանա Պուտինին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ և վերջ տալ պատերազմին, դա առաջնահերթություն է»,-նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնին չհաջողվի հասնել խաղաղ բանակցությունների, ապա նա չի հրաժարվի և չի փնտրի այլընտրանք Ուկրաինային շարունակական աջակցություն ցուցաբերելու հարցում։