
Ոտքի տակ ընկնողներին պետք չէ բանի տեղ դնել. պետք է աշխատել. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աժ լսումների արդյունավետ էին։
Ակնհայտ դարձավ եւ արձանագրվեց.
1. Ընդդիմադիր քաղաքական ու հասարակական լայն ներգրավվածության ապահովում «Հանրապետական»-ի օրակարգի շուրջ։
2. Քաղաքական ուժերի ու հանրային գործիչների կողմից իմպիչմենթի գործընթացի աջակցում։
3. «Հայաստան» դաշինքի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացում։
Կարծում եմ,անհրաժեշտ է ընդդիմադիր խմբակցուլյունների միջեւ քաղաքական կառուցողական կոնսուլտացիաների իրականացում։
Այս ամենի ֆոնին զարմանալի չէին որոշ «ընդդիմադիր» քարոզիչների «ջուրը պղտորելու» էժան փորձերը։
Բայց դրանց չպետք է ուշադրության արժանացնել։
Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր եւ ազգային-պետական ուժերի հետ։
Ոտքի տակ ընկնողներին պետք չէ բանի տեղ դնել։
Հ.Գ. Հանրապետականը ազգային պետության կերտման կուսակցություն է։
Աշոտ Նավասարդյան»