Բաժիններ՝

Հանրակացարանների սենյակները կդառնան սեփական բնակարաններ

1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները ավելի քան 20 տարի անց դեռ շարունակում են բնակվել ժամանակին իրենց հատկացված պետական հիմնարկների տարածքում:

Փախստականների բնակապահովման խնդիրը լուծելու նպատակով այսօր կառավարությունը հերթական որոշումն է կայացրել նրանց հատկացված տարածքները սեփականաշնորհելու մասին:

Որոշումը վերաբերում է Երևանի Աճառյան 20/3, Շիրակի 2ա հասցեում գտնվող թիվ 7, Մոլդովական 29/1 և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակցարաններում բնակվող ավելի քան 2 տասնյակ փախստական ընտանիքներին:

Նշենք, որ իրենց զբաղեցրած սենյակներն այս ընտանիքներին են սեփականաշնորհվում անկախ այն հանգամանքից, թե քանի հոգուց է բաղկացած ընտանիքը եւ քանի քառակուսի մետր է կազմում բնակարանի տարածքը: Բնակարանների մակերեսը հիմնականում չի գերազանցում 20 քմ-ը:

Նշենք, որ ամենափոքր տարածքը 13.5 քմ է, ամենամեծը` 82.6, բայց իր չափերով սա սեփականաշնորհող տարածքների շարքում միակն է:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս