Այս օրը մեկնարկային օրն է. օր առաջ այս իշխանությունը պետք է լքի կառավարական շենքերը. Նաիրի Սարգսյան

Այսօրվանից մեծ ակնկալքիներ պետք չէ ունենալ, այսօրը մեկնարկային օրն է և մեկնարկից հետո՝ տրամաբանական քայլերով և հիմնավորված գործողություններով, կարելի է հասնել արդյունքի: Այս մասին ԱԺ մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ի վիճակի՞ է ասյօր իմփիչմենթի օրայկարգը շրջադարձային դառնալ մեր երկրում:

Նրա խոսքով՝ բոլորն ուժերի ներվածի չափով լարված աշխատանք պետք է տանել, որ օր առաջ այս իշխանությունը լքի կառավարության շենքը:

Ըստ Սարգսյանի՝ տեսականորեն կա հնարավորություն իշխանությունից այդ պակասող 18 ձայները ստանալու համար իմփիչմենթի գործընթացի համար:

Դիտարկմանը՝ «Հայաստան դաշինքն» ասում է՝ հաջողություն չի ունենա այս գործընթացը, Սարգսյանն ասաց, որ դա համարում է տեխնիկական բնույթի տարաձայնություն, ոչ թե գաղափարական:

«Կարծում եմ՝ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ գաղափարական միաբանություն ունեն՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու: Իսկ փաստաթղթի տակ կլինի ստորագրություն նոր կսկվի իմփիչմենթի գործընթաց, թե վճռական փուլում բոլոր ստորագրությունները կհավաքվեն, դրանք տեխնիկական բնույթի հարցեր են: Չեմ կարծում՝ վճռորոշ փուլում խնդրի առաջ կկանգնենք, ես դրան չեմ հավատում»,- հայտարարեց նա:

Սարգսյանը նշեց, որ փողոցային պայքարը պետք է զուգորդվի գործողությանը և որ միայն փողոցային պայքարով հնարավոր չէ հասնել հաջողության և միայն իմփիչմենթի մասին ելույթներով հնարավոր չէ, դրանք պետք է զուգորդվեն:

Տեսանյութեր

Լրահոս