Փաշինյանի նարատիվների խորացման և իմպլեմենտացման պայմաններում Հայաստանի Հանրապետության գոյության հնարավորությունը 10 տարի է. Վլադիմիր Մարտիրոսյան

«Դասեր» հաղորդաշարում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձ է կատարել նաև ընտրական տեխնոլոգիաներին:

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր 12-15%-անոց ընտրազանգվածին պահում է գերքաղաքականացված, որոնք խստագույնս հետևում են իրենց առաջնորդի նարատիվներին։ Դրա համար է, որ նրանց թիվը մեծ է թվում, բայց դա իրականում այդպես չէ։

«Հակափաշինյանական ահռելի ընտրազանգված կա, որակյալ մեծամասնություն, որը ոչ մի կերպ չի հասկանում, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել միայն քաղաքական պայքարով։ Ազգային-ազատագրական պայքարը լավ բան է, բայց այն հաջողություն չի ունենում, եթե քաղաքականացված չի լինում»,- ասաց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Վերջինս նկատեց՝ մենք ժամանակ չունենք, որովհետև Փաշինյանի նարատիվների իմպլեմենտացման պայմաններում Հայաստանի Հանրապետության գոյության հնարավորությունը 10 տարի է:

«Փաշինյանն ունի երկու խնդիր՝ իր լեգիտիմությունը և այն, որ հանկարծ այդ որակյալ մեծամասնության՝ 82%-ից շատ մարդ չմասնակցի ընտրություններին։ Դրա համար նա մաքսիմալ օտարացնում է նրանց քաղաքականությունից, որ չքաղաքականացվեն։ Պետք է աշխատել ընտրությունների ժամանակ ամեն գնով բարձր մասնակցայնություն ապահովելու համար»,- ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս