
Երևանում բախվել են «Subaru»-ն ու բեռնատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Աերացիա թաղամասից դեպի ձիարշավարան տանող հատվածում բախվել են «Subaru» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար «Գազել»-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ «Գազել»-ը կողաշրջվել է ու մասամբ փակել աջակողմյան երթևեկելի գոտին:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: