
Իրանի ԱԳ խոսնակը դատապարտել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակության տեղաշարժի նկատմամբ սահմանված սահմանափակումները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին դատապարտել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակության տեղաշարժի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված սահմանափակումները։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում:
Նրա խոսքով՝ նման գործողությունների իրական նպատակը ՄԱԿ-ում Իրանի դիվանագիտական գործունեությանը «խոչընդոտելն» է։
«Միացյալ Նահանգների կողմից իրանցի դիվանագետների նկատմամբ համակարգված հետապնդումները խանգարել են իրանցի պատվիրակներին մասնակցել այսպես կոչված «թույլատրված պարամետրերից» դուրս անցկացված մի քանի բազմակողմ միջոցառումների միայն այս շաբաթ», – նշել է Բաղաին։
«Մեր դիվանագետների ճանապարհորդության և նույնիսկ նրանց ամենօրյա մթերային գնումների նկատմամբ նման սահմանափակումների կիրառումը ոչ միայն ԱՄՆ-ի՝ Գլխավոր գրասենյակի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, այլև նոր ցածրակետ՝ ցույց տալով ԱՄՆ վարչակազմի կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ ցուցաբերված թշնամանքի մակարդակը», – գրել է նախարարության խոսնակը։